«Քէլեշեան» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին Սիրիայում: Ընկերության առաջին աշխատանքը եղել է փաթեթավորման հոսքագծերի արտադրությունը: Մի քանի տարի անց Հայաստանում հիմնադրվեց երկրորդ մասնճյուղը, որն էլ ի վերջո դարձավ ընկերության արտադրության հիմնական կենտրոնը: Ընկերությունն արդեն կարողացել է ամրապնդել իր դիրքը Հայաստանում և տարբեր երկրներում՝ մրցակիցը լինելով տարբեր նմանօրինակ միջազգային ընկերությունների: Հիմնական նպատակը որակյալ և արդյունավետ հաստոցների պատրաստումն է, ինչի շնորհիվ էլ նրանց արտադրանքը գնում են տարբեր մեծ ու փոքր արտադրող ընկերություններ՝ Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Ղազախստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, ինչպես նաև Հայաստանում: Արտադրում են որակյալ փաթեթավորում կատարող հոսքագծեր, որոնք երկարակյաց են, ինչի շնորհիվ նաև՝ մատչելի։